կարևոր
904 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 11:21

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ

 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 563-ով և դարձել 348 708: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5412 մարդ (+521), կատարվել է 2 654 537 թեստավորում (+5285), առողջացել են վարակվածներից 333 754-ը (+38):

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8025 է։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում ավելացել է 1-ով և դարձել 1517։