13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ Կամո Վարդանյանն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 11–ին։
2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան, իսկ 2019թ.–ին` ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան: 1992թ. փետրվարի 1-ից ծառայում է Արցախի ՊԲ–ում:
Վարդանյանը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին: Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով: