13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտոնական Կրեմլը, որում ասված է.
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Ուկրաինա՝ քննարկվել են փակուղում հայտնված ներուկրաինական կարգավորման հարցերը։ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հետ իր շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ։
Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։
Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։