13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, այսօր երկրի խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ անընդունելի են ադրբեջանական սպառնալիքները: Ինչպես հաղորդում է Figaro-ն` նախարարը դատապարտել է Ադրբեջանի նախագահի «անընդունելի արտահայտությունները»՝ Արցախի Հանրապետություն կատարած այցից հետո Վալերի Պեկրեսեի հասցեին հնչեցրած սպառնալիքները։
«Նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»,-ասել է նա։
Օրերս Ֆրանսիացի պատգամավորները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին դիմում էին հղել Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Պեկրեսը ևս մեկնաբանել է Ալիևի սպառնալիքները՝ նշելով, որ նման սպառնալիքներն իրեն չեն վախեցնում, և զարմանք հայտնել, որ «ֆրանսիական դիվանագիտությունը լռում է»։
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել էր Արցախ 2021-ի դեկտեմբերի 21-ին։