կարևոր
1135 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-18 17:46

Մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի. Հայկ Մամիջանյան

Մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի. Հայկ Մամիջանյան

Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների գործընթաց է մտնում նախապայմաններով։ ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով, հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում, քանի որ ընթացիկ յուրաքանչուր իրադարձության վերաբերյալ տեղեկացվել են հիմնականում Թուրքիայի արտգործնախարար  Չավուշօղլուից, հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ից, իսկ Ստոկհոլմում երկու երկրների ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց,

  • Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ յուրաքանչյուր քայլը խորհրդակցում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ:
  • Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաշվին, թեպետ արդեն իսկ լսել ենք  ԱԳՆ արտահայտությունը:
  • Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝  արհամարհելով Սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով Սփյուռքի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
  • Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն՝ կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և  ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու:

«Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշվի ղարաբաղյան հակամարտության  բանակցությունների: Հիշեցնեմ` Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի կողմից, որի  անդամ է նաև Թուրքիան, տարածվեց հաղորդագրություն, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան  անմիջական մասնակից էր»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա, այդ գործընթացը անտրամաբանական է սկսել ենթադրաբար հեռացող նախագահի օրոք,  քանի որ  հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է, Էրդողանի վերընտրվելու  շանսերը շատ ցածր են, իսկ նա համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար:

«Այս գործընթացը չի  կարող տեղի ունենալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»,- ամփոփեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: