կարևոր
1357 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-18 16:30

Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին․

«Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարության մեջ: