13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Մենք ապրում ենք մի իրականությունում, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ տեղեկատվութուն ստանում ենք Թուրքիայից: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Պատգամավորի խոսքով՝ «էրդողանական» Թուրքիան այն Թուրքիան չէ, որի հետ կարելի է առանց նախապայմանների գնալ բանակցությունների կամ գոնե մի փոքր օգուտով դուրս գալ այդ գործընթացից:
«Թուրքիան բացահայտ ասում է, որ սինքրոնիզացնելու են այդ գործընթացն Ադրբեջանի հետ, մեզ ասում է՝ եթե ուզում ենք հարաբերություններ կարգավորել իրենց հետ, ադրբեջանական կողմի հետ պետք է հարաբերությունները կարգավորենք, իսկ Ադրբեջանը չի թաքցնում ՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանից՝ միջանցքի և տարածքային այլ նկրտումների տեսքով »,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Աննա Գրիգորյան նաև արձագանքեց իշխանական պատգամավորների հարցադրումներին՝ արդյոք ընդդիմության գործողությունները բխում են Հայաստանի շահերից.
«Եթե հանդիպեք Վաղարշակ Հարությունյանին, նրան հարցրեք՝ երբ ստորագրում էր Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածն Ադրբեջանին հանձնելու հուշագիրը, ո՞ւմ շահերից ելնելով էր ստորագրում: Հաստատ Շուռնուխի կամ Դաբիթ Բեկի բնակիչների շահերից չէր ելնում դա: Հիմա խնդրում եմ ինձ բացատրեք՝ ձեր իշխանության ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանի ստորագրած հուշագիրը ո՞ր երկրի շահերից էր բխում: Նիկոլ Փաշինյանը, մեկին մեկ կրկնելով ադրբեջանական թեզերը, ո՞ր երկրի շահերն է սպասարկում»,-ասաց Աննա Գրիգորյանը: