կարևոր
925 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-18 15:34

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի

Եվրախորհրդարանի նախկին փոխխոսնակ, Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան քվեարկության առաջին փուլում բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ։

Եվրախորհրդարանի պատգամավորների քվեարկության առաջին փուլում Մեցոլան ապահովեց 616 ընտրողի 458 ձայնը՝ 74 տոկոս: Քվեարկության կանոնների համաձայն՝ հաղթող թեկնածուն պետք է ապահովի տրված ձայների բացարձակ մեծամասնությունը։ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ 690 քվե է տրվել, 74-ը՝ անվավեր: Նրան անհրաժեշտ էր ձայների մեծամասնությունը՝ 309: Քվեարկությունը հեռավար է անցկացվել։

Նրա թեկնածությունն առաջադրել էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այսպիսով, 1999 թվականից ի վեր առաջին անգամ Եվրախորհրդարանը կին նախագահ կունենա։

Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի նախորդ նախագահը` Դավիթ Սասոլին, մահացել էր հունվարի 11-ին։ Նա հիվանդանոցում էր անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից։ Սասոլին Եվրախորհրդարանի նախագահ էր ընտրվել 2019 թվականի հուլիսի սկզբին։

Ռոբերտա Մետսոլան ակտիվորեն պաշտպանում է կանանց իրավունքները և հանդես է գալիս Եվրախորհրդարանում առավելագույնս բաց լինելու օգտին: