կարևոր
1672 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-18 14:55

Այս պահին ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու մասին որոշում չկա. Արցախի պետնախարար

Այս պահին ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու մասին որոշում չկա. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետությունում զորակոչ չիրականացնելու մասին որևէ քննարկում, առավելևս որոշում չկա։ Այս մասին 2021թ.-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ 

«Այս պահին ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա։ Ինչպես նախկինում, հիմա էլ Արցախի Հանրապետությունում զորակոչ լինելու է: Անգամ քննարկումներ չկան, որ զորակոչ չի լինելու»,- ասաց Արտակ Բեգլարյանը` նշելով, որ ոստիկանական ուժերը ներգրավված են լինելու ներքին անվտանգության ապահովման գործընթացներին։

Արտակ Բեգլարյանն իր խոսքում նաև նշեց, որ իրենց առջև դրված խնդիրներից առաջնային է բնակարանաշինության խնդիրը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Արցախի Հանրապետության պետական նախարարը առողջապահական ոլորտի մասով նշեց, որ Արցախում բժշկական ծառայությունն անվճար է։

Կրթության ոլորտում բարեփոխումներ մասին Արտակ Բեգլարյանն ասաց, որ Արցախում նախատեսվում է Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի մասնաճյուղը բացել՝ հիշեցնելով, որ նման կրթահամալիր կա նաև Երևանում։