13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360-ով և դարձել 348 145: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 891 մարդ (+297), կատարվել է 2 649 525 թեստավորում (+4 597), առողջացել են վարակվածներից 333 716-ը (+61):
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8 022 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում չի ավելացել, այն 1516 է։