կարևոր
1489 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-17 22:55

ՀՅԴ երիտասարդները համախմբվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն հստակ օրակարգի շուրջ

ՀՅԴ երիտասարդները համախմբվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն հստակ օրակարգի շուրջ

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը հաղորդում է, որ երեկ կայացել է «Համահայկական երիտասարդական դմադրություն» շարժման առցանց ընդհանուր հավաքը, որին մասնակցել է  20 երկրներից շարժմանը միացած 70-ից ավել երիտասարդական կազմակերպություն՝ շուրջ 115 ներկայացուցչով։ Վերջիններս տարբեր ոլորտներում գործող (քաղաքական, եկեղեցական, կրթամշակութային, բարեսիրական, մարզական, ուսանողական․․) եւ տարբեր հայացքներ ունեցող կազմակերպություններ են, որ համախմբված են շարժման տեսլականի, նպատակների եւ օրակարգի շուրջ։

Հանդիպման բանախոսն էր՝ Տավուշի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանեանը։ Նա կարեւորելով արտաքին թշնամու հանդեպ վրեժի ոգով առաջնորդվելը եւ ազգային արժանապատության վերականգնումը՝ հրամայական համարեց պատերազմի վախից ձեռբազատվելը, ինչպես նաեւ հայ երիտասարդության գաղափարականացումը, որի արդյունքով պիտի առաջանա համատարած ժողովրդական պոռթկումը։

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ՝ Արշակ Մեսրոպյանը ներկայացրեց դիմադրության շարժման պայքարի 5 հիմնական ուղղություններն ու առաջիկա աշխատանքները, որ իրականացվելու են։

Առաջիկա քայլերի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Շեշտը դրվեց աշխատանքները Արցախում եւ Սյունիքում կենտրոնացնելու եւ սփյուռքյան համայքների երիտասարդությանը դիմադրության գաղափարի շուրջ կազմակերպելու վրա։

Հայ երիտասարդությունը չի հանդուրժում եւ չի համակերպվել այսօրվա իրականության հետ։ Համահայկական երիտասարդական դիմադրության ցանցը օրեցօր ընդլայնվում է եւ իր ամբողջ կարողականությունն ու ներուժը պիտի կենտրոնացնի ներկա իրավիճակը ճշտելու ուղղությամբ։