կարևոր
1711 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-17 19:36

Արտգործնախարարը Եվրոպայի հայ դիվանագետների հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցեր

Արտգործնախարարը Եվրոպայի հայ դիվանագետների հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցեր

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-ից16-ը Վիեննայում հանդիպել է եվրոպական երկրներում ու միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից` հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերագործարկման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները։

«Կարևորվել է առկա համախոհության մթնոլորտում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված առավել ակտիվ գործունեության ծավալումը»,– նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։