կարևոր
2326 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-17 19:24

Գերությունից վերադարձած հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից 6–ին մեղադրանք է առաջադրվել

Գերությունից վերադարձած հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից 6–ին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հայտնել գերությունից վերադարձած զինծառայողների քրեական գործի մասին։

2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից 6–ին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը «Փաստինֆո» գործակալության գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հաստատել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարվել է 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք է վերադարձել 26-ը, իսկ 6–ը դեռ գերության մեջ են։

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված քրեական գործի քննության շրջանակներում, գերության մեջ հայտնված 32 զինծառայողից հայրենիք վերադարձած 26 զինծառայողից 6-ին առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ -ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը սպաներ են։

ՔԿ-ից նաև տեղեկացրել ենք, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ վերոնշյալ օրը գերության մեջ հայտնված թվով 6 զինծառայողին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայող ևս գերեվարվել են։