կարևոր
961 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 16:51

Սա կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, դասական հետքայլ. Արամ Վարդևանյան

Սա կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, դասական հետքայլ. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովն այսօր քննարկում է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համոզմամբ սա իրականում կոնկրետ միջամտություն է անձի սեփականության իրավունքին։ 

Նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 500,000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը իրականացնել անկանխիկ ձևով, նույն եղանակով անել նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումը:

Արամ Վարդևանյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ պետք է տեղի ունենար ավելի լայն հանրային քննարկում.

«Եթե իրականում Ներսես Երիցյանը (ԿԲ նախագահի տեղակալ) ցանկանար շատ անկեղծ զրուցել հասարակության հետ, ասելու էր, որ բացառապես բանկերն են այս նախագծի շահառուները։ Այս նախագիծն այն մասին է, որ բանկերն այլևս ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք՝ գումարի շրջանառության վերաբերյալ։ Սրանից ի՞նչ է շահում հայ մարդը, ես նախագծի անհրաժեշտությունից հիմնավորումներից լավ չեմ հասկանում, բայց մի բան հստակ է՝ սա իրականում կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, որովհետև մենք ասում ենք, որ պետությունը որոշում է, թե ինչպես կարող է և չի կարող տնօրինվել սեփականությունը։ Սա, դասական իմաստով, իրավունքից հետքայլ է»,-ասաց Արամ Վարդևանյանը: