կարևոր
1537 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 15:37

Վիրավորանքի հասցեատեր նշված է Նիկոլ Փաշինյանը, բայց տուժողը չէ

Վիրավորանքի հասցեատեր նշված է Նիկոլ Փաշինյանը, բայց տուժողը չէ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար։

«Այսօր Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։

Հետաքրքիրն այն է, որ որպես վիրավորանքի հասցեատեր՝ նշված է միայն մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը։ Է՛լ ավելի հետաքրքիր է այն, որ նշված անձը տուժող ճանաչված չէ։ Եթե քննիչը հանգել է հետևության, որ իմ վստահորդ Ադիբեկյանն այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչու՞ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետևության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչու՞ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։

Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է։ Ամեն դեպքում, այս պարադոքսն իրավական ճանապարհով հանգուցալուծելու համար այսօր միջնորդել ենք Փաշինյանին ճանաչել տուժող։ Տեսնենք, թե հարգելի քննիչը կբավարարի՞ մեր միջնորդությունը, թե՞ կմերժի։ Եվ եթե մերժի, ապա ինչպե՞ս կհիմնավորի իր որոշումը», - գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։