կարևոր
1495 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-17 14:42

Պահանջել Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրել. Ֆրանսիայի պատգամավորները դիմում են հղել Մակրոնին

Պահանջել Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրել. Ֆրանսիայի պատգամավորները դիմում են հղել Մակրոնին

Ֆրանսիացի պատգամավորները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին դիմում են հղել Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն թվիթերյան իր էջում հրապարակել է դիմումը և հայտնել.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վալերի Պեկրեսի հասցեին սպառնալիքներից հետո մենք կոչ ենք անում Էմանուել Մակրոնին՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրել և քննարկել մեր դեսպանի հետկանչման հարցը»,- գրել է նա։

Նշենք, որ 2021 թվականին Հայաստան կատարած այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելել էր նաև Արցախ։ Պեկրեսը ևս մեկնաբանել է Ալիևի սպառնալիքները՝ նշելով, որ նման սպառնալիքներն իրեն չեն վախեցնում, և զարմանք հայտնել, որ «ֆրանսիական դիվանագիտությունը լռում է»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Բաքուն տեղյակ լիներ Պեկրեսի գլխավորած պատվիրակության Արցախ այցի մասին, ապա «միանշանակ չէին թողնի նրանց վերադառնալ»։