13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը դպրոցականների համար կազմակերպում է անվճար պարապմունքներ ֆիզիկա առարկայից:
«Եթե դուք 11-րդ կամ 12-րդ դասարանի աշակերտ եք, ապա ամեն երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 14:30-16:00-ն, կարող եք գալ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Լ. Ազգալդյանի անվան 121 լսարան, որտեղ Օպտիկայի ամբիոնի վարիչ Ռոման Ալլահվերդյանը կպարապի ձեզ հետ»,- նշված է հայտարարության մեջ:
Դպրոցականները պարապմունքներին կարող են միանալ նաև հեռավար տարբերակով՝ նույն օրերին՝ ժամը 19:00 –ին՝ միանալով «Zoom» հարթակին:
7-10-րդ դասարաններում սովորողների համար էլ պարապմունքներ կան։
Ամեն չորեքշաբթի և շաբաթ՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Լ. Ազգալդյանի անվան 121 լսարանում անվճար պարապմունքներ է անցկացնելու դասախոս Աշոտ Մելքոնյանը:
Պարապմունքներն անցկացվում են ամեն երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ աստղադիտարանում:
Այս պարապմունքներին նույնպես դպրոցականները կարող եք միանալ նաև հեռավար տարբերակով:
«Zoom» հարթակով անցկացվող պարապմունքների հղումները ստանալու համար [email protected] էլ. հասցեին պետք է ուղարկել նամակ՝ նշելով անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը և հեռախոսի համարը: