կարևոր
5311 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 13:40

Միջադեպ ԱԺ-ում. կանեմ էն, ինչ կուզեմ. Ռուբինյանին հունից հանեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին ակնարկները

Արդեն երկրորդ անգամ ԱԺ դահլիճում ազդեցության գործակալ լինելու մասին թեզեր են առաջ տարվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ նշելով, թե ընդդիմադիր պատգամավորները ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին մեղադրում են Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ:

Արշակյանն ասաց. «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին զգուշացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որեւէ այլ ժամանակաշրջանում որեւէ երկրում գտնվելը բերեկլ կապել ազդեցության գործակալ լինելու հետ, դա նույնն  է, որ որեւէ մեկին ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ՝ ձեր շուրջը նայել եւ ազգանունների մեջ կարող է կասկածելի ազգանուններ հայտնաբերեք: Բայց նաեւ  խորհուրդ չեմ տա, որովհետեւ դա սխալ գործելաոճ է»:

Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց եւ ասաց. «Հայտարարում եմ նկատողություն, ի՞նչ էր ձեր անունը, Հռիփսիմե Ստաբուլյան: Ինձ թվում է՝ դուք լավ չեք հասկանում, ձեզ սխալ է թվում: Ես ամբողջ ձեր խմբակցությանն արդեն կոչ եմ անում հանգստացեք: Կանեմ էն, ինչ կուզեմ»:

Տեղից մեկն ասաց. «Չես կարա», ինչին Ռուբինյանը բղավելով արձագանքեց. «Տիրություն արեք, կարամ»:

Նա տեղից թափով վեր կացավ, իջավ ներքեւ, իրավիճակը լարվեց: Քիչ անց նա վերադարձավ իր տեղը եւ կոչ արեց բոլորին. «Նստեք տեղներդ: Պարոն Արշակյան, շարունակեք»:

Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ նիստը կվերսկսեն մեծ ընդմիջումից հետո:

Միջադեպին նախորդել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցը, թե ինչո՞ւ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ նշանակվել հենց Ռուբինյանը, երբ ԱԺ դահլիճում է խոսք է հնչել նրա՝ Թուրքիայի ազդեցության գործակալ գործակալ լինելու մասին: Խամոյանը նաև հստակ հարցադրումներ էր արել հայ և թուրք բանագնացների հանդիպման արդյունքների մասին. 

«Հարցս շատ պարզ էր՝ ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, որովհետև մենք դրա դառը փորձն ունենք։ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի  ժամանակ Ալիևի հետ ծանոթությունից հետո հայտարարում էր, որ դրական և կառուցողական մթնոլորտում են անցնում հանդիպումները, այս ամբիոնից հայտարարում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք։ Հիմա դուք Թուրքիայի հետ հարաբերությունները նույն սկզբունքով և նույն տրամաբանությամբ եք, ըստ էության, փաթեթավորում»,- ասաց պատգամավորը։