13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը News.am-ին մեկնաբանել է Ալիևի խոսքերը։
«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած եւ բանակից ճողոպրած Ալիեւը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երեւում է, նրան հանգիստ չեն տալիս, եւ նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից:
Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու»,- հարցին արձագանքել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: