13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
ԱԺ հերթական նիստերի մեկնարկին այսօր նիստը վարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունը:
Ըստ այդմ, մանդատները տրամադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոփսյանին եւ Էդգար Հակոբյանին:
Դրանից հետո նոր պատգամավորները երդվեցին: Հատկանշանակ է, որ Էդգար Հակոբյանը դժվարությամբ էր ընթերցում երդման տեքստը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը վայր էին դրել իրենց մանդատները: Սեդրակ Թեւոնյանը նշանակվել է Արարատի մարզպետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ: