13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ճանապարհները հիմնականում բաց են:
«Արցախուղի» ճանպարհաշինական ընկերությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել միջշրջանային և միջհամայնքային ճանապարհահատվածներում:
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է «Զանգեր»-Սարավան ճանապարհահատվածը։
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: