13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվող Հայաստանի տղամարդկանց առաջնությունում խաղացված 5 մրցախաղերից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է Մանուել Պետրոսյանը։
Նրան կես միավորով զիջում են 5 շախմատիստ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը և Հովհաննես Գաբուզյանը։
Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը 4 միավորով։ Նրան 5-րդ մրցախաղի Նարե Առաքելյանի դեմ բարդ պայքարում հաջողվեց հաղթանակ տոնել։ Նարե Առաքելյանը մեծ առավելությամբ դիրքում սպառեց իր ժամակը։ Սուսաննա Գաբոյանին կես միավորով զիջում են 2 շախմատիստ՝ Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը։
Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունների մեկնարկել են հունվարի 12-ին: Մրցաշարը կտևի մինչև հունվարի 23-ը: