կարևոր
2104 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-16 18:51

Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. հանդիպումներ համակիրների հետ

Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. հանդիպումներ համակիրների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել համակիրների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի էջից:

Նա, մանրամասներ ներկայացնելով հանդիպումներից, գրել է.

«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և
ներքաղաքական հարցերի մասին։

Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:

Սիրելի հայրենակիցներ.
առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում:

Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի»։