կարևոր
1372 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-16 12:42

Արցախի Հանրապետության տարածքում ևս կան դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի Հանրապետության տարածքում ևս կան դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:

Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:

Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: