կարևոր
1054 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-16 12:20

Ավստրիալիան կարտաքսի Ջոկովիչին

Ավստրիալիան կարտաքսի Ջոկովիչին

Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը՝ նրա վիզան չեղյալ հայտարարելու մասին որոշման դեմ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը որոշման հայտարարության ընթացքում հայտնել է դատարանի նախագահ Ջեյմս Օլսոպը։ 

Նշվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է, քանի որ իշխանությանը չի համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառը։ Պատվաստումը պարտադիր է Մեծ սաղավարտի առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության բոլոր մասնակիցների համար:

Մրցումները տեղի կունենան «Մելբուրն պարկ» կորտում հունվարի 17-30-ը։ 9-ակի չեմպիոն Ջոկովիչը նախորդ մրցաշարի հաղթողն է:

Հիշեցնենք, որ Ջոկովիչը Ավստրալիա է ժամանել հունվարի 5-ին Australian Open-ին մասնակցելու համար։ Հաջորդ օրը նրան տեղափոխել են միգրացիոն մեկուսարան։ Չորս օր անց Ջոկովիչն ազատ է արձակվել մեկուսարանից դատարանի որոշմամբ, սակայն հունվարի 14–ին Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուկը որոշում էր կայացրել չեղարկել մարզիկի վիզան՝ «հասարակական շահերից ելնելով»:

Սերբ թենիսիստը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։