կարևոր
1027 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-16 12:16

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ 

ԱԻՆ հաղորդագրության համաձայն` փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։