կարևոր
1417 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-16 11:47

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է նաև Արցախում

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է նաև Արցախում

Այսօր առավոտյան` տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) Հայաստանի հարավում երկրաշարժ է եղել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.52⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի` Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց Ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ: