13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240-ով և դարձել 347 617:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 473 մարդ (+147), կատարվել է 2 640 615 թեստավորում (+4217), առողջացել են վարակվածներից 333 609-ը (+91):
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8019 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում ավելացել է 1–ով, այն 1515 է։