Հունվարի 17-ից Վրաստանում փոխվում են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները։ Jnews-ի փոխանցմամբ՝ պատվաստված\չպատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած անձանց համար ժամկետները տարբեր են լինելու:
Ժամկետները հետեւյալն են.
Ինչ վերաբերում է վարակակիրների հետ շփում ունեցած անձանց, ապա այստեղ ևս ժամկետները կրճատվում են: Այն դեպքում, երբ անձը պատվաստված է, ինչպես խթանիչ պատվաստանյութով, այնպես էլ երկու դեղաչափով, երկու շաբաթվա ընթացքում՝ պատվաստումից 90 օր հետո նրանց համար կարանտինը վերացվում է:
Հիվանդությունից հետո 60 օրվա ընթացքում կարանտին կարող են չանցնել նաև նորից վարակվածները, բայց պայմանով, որ խստագույնս պահպանվի դիմակ կրելու ռեժիմը՝ վարակված անձի հետ շփվելուց հետո 10 օրվա ընթացքում:
Ինչ վերաբերում է չպատվաստվածներին, ապա նախկինի պես ուժի մեջ է մնում կարանտինը, վարակակրի հետ շփում ունենալուց հետո 8 օր պետք է կարանտին անցնի և դիմակ կրի առնվազն 9-ից 12 օր:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկուշաբթիից: