կարևոր
730 դիտում, 1 օր առաջ - 2022-01-15 18:02

Ղազախստանի երեք շրջանում պահպանվում է ահաբեկչական վտանգի «կարմիր» մակարդակը

Ղազախստանի երեք շրջանում պահպանվում է ահաբեկչական վտանգի «կարմիր» մակարդակը

Ղազախստանի հատուկ ծառայությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունը հանրապետության երեք շրջանում, որտեղ պահպանվում է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։ ՏԱՍՍ- փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Կրիտիկական՝ կարմիր մակարդակը մնում է Ժամբիլ, Ալմա-Աթա շրջաններում և Ալմա Աթա քաղաքում: Այս շրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների աշխատանքին և հետևել նրանց իրավական պահանջներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ իրավիճակը Ղազախստանում կայունացել է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ իրավիճակի բեկումն արդեն առաջացել է, բայց կարգավորվման մասին խոսելը դեռ վաղաժամ է:

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեծ մասը դուրս է բերվել Ղազախստանից, գործընթացը կավարտվի հունվարի 19-ին։ «Մենք հաստատել ենք զինվորականների փուլային դուրսբերման և Ղազախստանին պաշտպանության տակ գտնվող օբյեկտների տեղափոխման մասին որոշումը»,- ասել է Շոյգուն։