կարևոր
1981 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-15 15:32

Երևանյան լճից փրկարարները դուրս են բերել քաղաքացուն

Երևանյան լճից փրկարարները դուրս են բերել քաղաքացուն

Հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին հայտնվել է Երևանյան լճում և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Դ․ Դ․-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել լճից, տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:

Քաղաքացին հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Անհրաժեշտ բուժօգնությունից հետո դուրս է գրվել: