կարևոր
1750 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-15 14:03

Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին փակ է

Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին փակ է

Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին, տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: