Իրավաբան Արթուր Ղամբարյանը հայտնում է․
«Դատական համակարգը, Ա. Ազարյանին ընտրելով, վերջապես ինստիտուցիոնալ կերպով և պատշաճ միասնականությամբ հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը: Շնորհավորում եմ բոլոր Անկախ ու արժանապատիվ դատավորներին»:
Դատավորների միության նախագահի ընտրություններին մասնակցել է 189 դատավոր։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ստացել է 139 ձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը՝ 44։
Հիշեցնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 14:00-ին հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էր նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը: Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրեց քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանին՝ 132 ձայնով և քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանին՝ 176 ձայնով: