27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
44-օրյա պատերազմի ընթացքում և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունվարի 14-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռազմական գործողությունների դադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն: