կարևոր
1414 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-14 18:31

Այսօր ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ՝ Արտակ Գրիգորյանի և Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակի օրն է

Այսօր ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ՝ Արտակ Գրիգորյանի և Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակի օրն է

Պռոշյանցիներ Ազնավուր Հովհաննիսյանը և Արտակ Գրիգորյանը իրենց շրջանավարտ 30 դասընկերոջ հետ, որպես կամավորական-ազատամարտիկներ, մեկնել էին Արցախ` Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղևոնդյանի հրամանատարության ներքո ազատագրական պայքարը մղելու թշնամու դեմ: Այսօր ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ՝ Արտակ Գրիգորյանի և Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակի օրն է:

19 տարեկան Արտակ Գրիգորյանը և 20 տարեկան Ազնավուր Հովհաննիսյանը իրենց մյուս նվիրյալ ընկերների հետ  Շուշիի առանձնակի գումարտակի կազմում տարան բազում ազատագրական հաղթանակներ: Այս հրաշալի երիտասարդ տղաներն իրենց մարտական ավագ ընկերների հետ հպարտորեն պաշտպանում էին հայրենի հողը: Ցավոք, Ազնավուր Հովհաննիսյանը և Արտակ Գրիգորյանը զոհվեցին 1994 թ. ճիշտ այս օրը` հունվարի 14-ին, Վարանդայի Կարախանբեյլի գյուղի թեժ կռվի ժամանակ:

Արդեն 2020 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի հայորդիները ուղևորվեցին Արցախ` պաշտպանելու Արցախի հյուսիս-արևելքը: Վարնկաթաղ բարձունքում տեղի ունեցած հերոսական մարտերի ժամանակ 24 հայորդի զոհվեց։ Նրանց մեծ մասը նույնպես Պռոշյան գյուղից էր, ինչպես Արտակն ու Ազնավուրը: