կարևոր
2701 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-14 17:33

Զոհված զինծառայողները պարգևատրվել են Մարտական ծառայության շքանշանով

Զոհված զինծառայողները պարգևատրվել են Մարտական ծառայության շքանշանով

Հունվարի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական ստորաբաժանումների հարձակման հետևանքով զոհվածժամկետային զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, շարքային Վահան Վաչագանի Բաբայանը, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։

Հիշեցնենք` հունվարի 11–ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 3 զոհ և 3 վիրավոր։