կարևոր
2428 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-14 17:24

Բերձորի բնակիչը գերի է վերցվել ադրբեջանական զինված ուժերի կողմից

Բերձորի բնակիչը գերի է վերցվել ադրբեջանական զինված ուժերի կողմից

Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ տղամարդու տունը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, և նա առաջին անգամ չէ, որ այնտեղ գնալու փորձ է անում։