կարևոր
847 դիտում, 4 օր առաջ - 2022-01-14 16:31

Հայաստանի գեղասահքի պարային զույգի առաջին մրցելույթը կկայանա այսօր

Հայաստանի գեղասահքի պարային զույգի առաջին մրցելույթը կկայանա այսօր

Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես է գալու Հայաստանի Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը, որը Պեկինում փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ունի:

Իսկ ազգային հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանըտղամարդկանց ազատ ծրագրում հանդես կգա Էստոնիայի ժամանակով 18:00-ին։ Սլավիկ Հայրապետյանը 67,75 միավորով 34 մասնակիցների հետ պայքարում զբաղեցրել է 19-րդ տեղը եւ կամավոր ծրագրին մասնակցելու իրավունք է նվաճել:

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հունվարի 12-ին մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցաշարին մասնակցում է 123 հայ մարզիկ-մարզուհի։