կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-14 10:53

ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի. «Ժողովուրդ»

ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը  ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 0.8 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը մեկ ամսում թանկացել է 1.1 տոկոսով:

Բայց եթե դիտարկենք մեկ տարվա վիճակագրությունը, ապա կարձանագրենք հետեւյալը՝ 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ հանպետությունում գրանցվել է բենզինի 43.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 50.4 տոկոսով: Այսօրվա դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 500 դրամով, Պրեմիումը՝ 520 դրամով: Տեղեկացնենք, որ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վարորդին բենզալցակայաններն առաջարկում են 620 դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխարհում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 10-ի դրությամբ կազմել է 1 դոլար 22 ցենտ կամ 591 դրամ: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 394 դրամ, Ղազախստանում՝ 226 դրամ, իսկ Ռուսաստանում այն արժեցել է 333 դրամ: Փաստորեն, ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում