կարևոր
1738 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-14 10:22

Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հուվարի 14-ին, մերժեց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքը։

 Մանթաշյանը երկու մասով կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին: Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշել էր, որ դեռևս մեկ տարի առաջ Մանթաշյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանն արձանագրել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Փաստաբանը ասել էր, որ ԱԱԾ վարկածով ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելը որակվել է որպես կողոպուտ։ Կուչաբաևի համոզմամբ սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական մոտիվներով հետապնդում է։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով։