կարևոր
622 դիտում, 5 օր առաջ - 2022-01-14 09:15

Տարվա առաջին հանդիպումը ՀՅԴ Երևանի կառույցի անդամների հետ

Տարվա առաջին հանդիպումը ՀՅԴ Երևանի կառույցի անդամների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ հունվարի 13-ի երեկոյան այս տարվա առաջին հանդիպումն է ունեցել Դաշնակցության Երևանի կառույցի մի խումբ ընկերների հետ։

«Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ առկա քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերները և Դիմադրության շարժման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև պատասխանել եմ ընկերների հարցերին և լսել նրանց առաջարկները»,-նշել է Իշխան Սաղաթելյանը: