կարևոր
2248 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-14 09:05

Այսօր հունվարի 14-ն է, ուրբաթ. պատմության օրացույց

Այսօր հունվարի 14-ն է, ուրբաթ. պատմության օրացույց

Այսօր 2022 թվականի հունվարի 14-ն է, ուրբաթ: Տարվա ավարտին մնում է 351 օր։

Այս օրը պատմության մեջ.

1753 թ. – ծնվել է Ջորջ Բերկլին, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ (ծն. 1685 թ.):

1814 թ. – Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջեց Դանիային:

1900 թ. – Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:

1930 թ. – ծնվել է Էդգար Հովհաննիսյանը, հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ. 1998 թ.):

1949 թ. – մահացել է Գաբրիել Տեր-Միքելյանը, հայ ճարտարապետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (ծն. 1874 թ.):

1957 թ. – մահացել է Համֆրի Բոգարտը, ամերիկացի նշանավոր կինոդերասան, Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում (ծն. 1899 թ.):

1966 թ. – մահացել է Սերգեյ Կորոլյովը, ուկրաինացի նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր (ծն. 1906 թ.):

2004 թ. – Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը:

2005 թ. – Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջավ Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքն էր: