կարևոր
3385 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-13 19:07

Ադրբեջանցիներն առևանգել են սյունեցի հովվին և ոչխարների հոտը

Ադրբեջանցիներն առևանգել են սյունեցի հովվին և ոչխարների հոտը

Ադրբեջանցիներն այսօր կեսօրին առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվին՝ Սուրիկ Մաթևոսյանին և նրա ոչխարները:

Տեղեկությունը հաստատել է Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը. «Կեսօրին է միջադեպը տեղի ունեցել: Մեր գյուղի՝ Արավուսի վերևի հատվածից են հովիվին գերեվարել, հետն էլ մոտ 1000 ոչխար»,-մանրամասնեց Արավուսի համայնքապետը:

Տեղ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ ռուս սահմանապահներին արդեն իսկ տեղյակ են պահել դեպքի մասին, և բանակցություններ են ընթանում նրան վերադարձնելու ուղղությամբ»,–ասաց Բաղդագուլյանը։ Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-16։30-ի սահմաններում, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։