«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագների վերանայման հայտով:
Պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում ընկերությունը ծանուցել է այս մասին:
«2022թ. ապրիլի 1-ից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերության ներկայացված հայտի համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի տարեկան՝ մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար գործող 100.000 դրամ սակագինն դարձնել 135 648,85 դրամ:
Առաջարկվում է բարձրացնել նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագները: