կարևոր
1576 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-13 17:21

Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին նախանշվել են հիմնական անելիքները

Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին նախանշվել են հիմնական անելիքները

Հունվարի 13-ին տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ: Այն վարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, նիստին մասնակցել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին, լավագույնները արժանացել են խրախուսանքի: Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում: