կարևոր
676 դիտում, 5 օր առաջ - 2022-01-13 13:08

Թևոնյան որդին փոխարինեց հորը. Արարատի նոր մարզպետ է նշանակվել

Թևոնյան որդին փոխարինեց հորը. Արարատի նոր մարզպետ է նշանակվել

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի  նիստում պաշտոնից ազատեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին:

Մեկ այլ որոշմամբ՝ Արարատի նոր մարզպետ նշանակվեց նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել պատգամավորի մանդատը:

Ռազմիկ Թեւոնյանը մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, հրաժարական տվել ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:

Սեդրակ Թեւոնյանը ծնվել է 1990թ. փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում:

2011թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկայի եւ տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտությամբ:

2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության եւ այգեգործության ոլորտում:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի հունիսի 20-ին կայացած Աժ արտահերթ ընտրությունների արդյունքներով պատգամավոր էր դարձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով: