կարևոր
403 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-13 11:15

Հաստատվել է 298 նոր դեպք, մահացել է 4 մարդ։

Հաստատվել է 298 նոր դեպք, մահացել է 4 մարդ։

 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 298-ով և դարձել 346 811: 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3972 մարդ, կատարվել է 2 625 952 թեստավորում (+5763), առողջացել են վարակվածներից 333 311-ը (+111):

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8014 է։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը՝ 1514։