կարևոր
2002 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-13 10:15

Երկու մարզպետ կազատվի պաշտոնից

Երկու մարզպետ կազատվի պաշտոնից

Հունվարի 13-ի Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում ընդգրկված են Արագածոտնի և Արարատի մարզպետներին ազատելու մասին որոշումների հարցերը: 

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը  կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Այս հարցը նույնպես ներառված է չզեկուցվող հարցերի շարքում: Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը  այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը: 

Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս  առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում: Դեկտեմբերին էլ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռազմիկ Պետրոսյանը օրենքի խախտումով է նշանակվել պաշտոնին, քանի որ մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:

Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է նաև Ռազմիկ Թևոնյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը։ Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ կնշանակվի Սեդրակ Թևոնյանը։ 

Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը: Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:

Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական   էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը: