կարևոր
442 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-13 10:35

Ջերմաստիճանի նվազում է սպասվում. եղանակի տեսություն

Ջերմաստիճանի նվազում է սպասվում. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում, վաղը` հանրապետության բոլոր հատվածներում, ձյուն կգա: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Երևանում նույնպես այսօր և վաղը սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով և մառախուղ:

Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022