Մայրաքաղաքում և հանրապետության տարածքում հունվարի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:
Հունվարի 12-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Մայրաքաղաքում հունվարի 12-ի գիշերը եղել է 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը կգրանցվի +3...+5 աստիճան։